Երեւանում  հունիսի 9-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: Երեկոյան Երեւանի  Շիրակի փողոցում  BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն կնոջը:

Կինը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հիվանդանոցից NEWS.am-ին տեղեկացրին, որ կինն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, վիրահատական սեղանին կինը մահացել է: