2015-ի բյուջեն չի կանգնեցրել երկրում աճող գործազրկությունը: Այս մասին հունիսի 10-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Նրա խոսքով՝ 2015-ի պետական բյուջեի դեֆիցիտն աճել է 1.9 տոկոսով եւ կազմել 4.8 տոկոս, իսկ արտաքին ապրանքաշրջանառությունը 20 տոկոսով կրճատվել է: Գործազրկությունը կազմում է 18 տոկոս, իսկ տնտեսական աճի կառուցվածքը չի խթանում նոր աշխատատեղերի բացումը: «Կայուն աճ է եղել միայն գյուղատնտեսության ոլորտում, բայց այն չի կարող մշտապես փրկել տնտեսությունը, քանի որ կախված է եղանակային պայմաններից: Բացի այդ, գյուղացիների համար մինչեւ հիմա ապահովագրության մեխանիզմներ չեն մշակվել, ինչը խորացնում է այդ կախվածությունը»,- նշել է Շահգելդյանը:



























