Հանապետությունում այսօր` հունիսի 10-ին, 1723 դիմորդ ընդունելության միասնական քննություն է հանձնում «Ֆիզիկա» առարկայից:
Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում բացված քննական կենտրոնում քննություն հանձնողների թիվը 160-ն է, նրանցից 7-ը չէին ներկայացել քննության:
Դիմորդները NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ քննական թեստերում վրիպակներ, շտեմարաններից դուրս հարցեր չեն հանդիպել:
«Գոհ եմ, շտերմարանի հարցերն էին, ուղղակի թվերը փոխված: Անգամ այստեղ շտերմարանի ամենահեշտ խնդիրներն էին»,- ասաց դիմորդներից մեկը:
Նշենք, որ դիմորդներն արդեն քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հայոց լեզու եւ գրականություն» առարկաներից:




























