Գյումրիում մեր կուսակցությունը տեղական ինքնակառավարման ընտրություններից առաջ ուժեղ դիրքեր ունի: Այս մասին հունիսի 10-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է  ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ կուսակցությունը միշտ հաղթել է Շիրակի մարզի միամանդատ շրջանների ընտրություններում, այդ թվում՝ հենց Գյումրի քաղաքում: «Կարծում եմ, որ մենք բավական լայն հասարակական աջակցություն ունենք, իսկ եթե ոչ, ապա անելիք ունենք»,- ասել է Մելքումյանը:

Հիշեցնենք, որ աշնանը Գյումրիում եւ Վանաձորում պետք է կայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք կընթանան նոր Ընտրական օրենսգրքով: