ՀՀ իշխանությունները բյուջեի միջոցների իրենց նվիրյալներ են դաստիարակում: Այս մասին հունիսի 10-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ ոչ նպատակային պետական ծախսերը, միջոցների փոշիացումը, ակնհայտ է: Ավելի վատ է այն, որ միջոցները բացահայտ ծախսվում են իշխանությունների նկատմամբ լոյալության պահպանման համար՝ դպրոցներում, համալսարաններում, պետական կառույցներում: «Հասարակությունը պետք է գիտակցի, որ իշխանության հովանու ներքո ապրող մենաշնորհների դեմ պայքարը ոչ ավել ոչ պակաս ազգային անվտանգության հարց է: Իրավիճակը չի խոստանում ոչ մի դրական փոփոխություն: Այդ թեմայով պետք է խորհրդարանում արտահերթ քննարկումներ կազմակերպել, որպեսզի նորից փորձենք բացատրել, թե ինչ է կատարվում»,- ասել է Զուրաբյանը:





























