Հայաստանին չի խանգարի ՀՕՊ լրացուցիչ բացադրիչը: Այս մասին հունիսի 10-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է  ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ օդային հսկողության նոր համակարգերը, որոնց մասին համաձայնագիրը ներկայացվել է վավերացման, բացառապես հայ-ռուսական են: Եվ դա չի խանգարում դրանց արդյունավետությանը: Դրանք օդային տարածքի լայն տեսադաշտ են տալիս, որը Հայաստանի համար կարեւոր է: «Բայց դա չի նշանակում, որ ՀՕՊ մեր համակարգը ենթակա է ինչ-որ մեկին: Մեր համակարգը կգործի, եւ երկիրը իր լիազորությունները ոչ ոքի չի տալիս»,- ասել է Մելքումյանը: