Հայաստանի իշխանությունները եղել են եւ մնում են պատրաստ պաշտպանել հայրենիքը: Այս մասին հունիսի 10-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա վստահեցմամբ երկրի պաշտպանությունը միշտ է առաջնային եղել, եւ հայրենիքի պաշտպանների զգոնությունը միշտ բարձր է:  «Ապրիլյան իրադարձություններից հետո մենք, իհարկե, ավելի ուշադիր ենք դարձել: Բայց մենք շարունակում ենք նախկինի պես վերահսկել իրավիճակը: Ինչ վերաբերում է բյուջեին, ապա դրանից հատկացվել է եւ կհատկացվի անհրաժեշտը»,- ասել է բաղդասարյանը: