Շուտով ՀՀԿ-ն կկողմնորոշվի Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմիններում թեկնածուի հարցով: Այս մասին հունիսի 10-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին, թե կուսակցությունը պաշտպանելու է արդյոք գործող քաղաքապետ, ԲՀԿ նախկին անդամ Սամվել Բալասանյանին, պատգամավորը պատասխանեց. «Բալասանյանն աշխատում է իր տեղում: Բայց կոնկրետ անուններ մենք դեռ չենք քննարկել: Կգան ընտրությունները, եկող շաբաթ, մոտ օրերս մենք կքննարկենք այդ հարցը, որի հետո կհայտնենք»: