Անհրաժեշտության դեպքում Կառավարությունը նոր քննարկումներ կանցկացնի 2015-ի պետբյուջեի կատարողականի հարցով: Այս մասին հունիսի 10-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, ով ավելի վաղ նշել էր, որ բյուջեի կատարողականի հաշվետվությունն ընդունել չի կարելի: Անհրաժեշտ են նոր քննարկումներ, որտեղ ճշմարտությունը կներկայացվի այնպես, ինչպես որ կա:
Դրան ի պատասխան՝ Բաղդասարյանը սահմանափակվեց միայն հետեւյալ բառերով. «Եթե Կառավարությունն անհրաժեշտ համարի, ապա նման քննարկում կհրավիրի, որտեղ մանրամասն կուսումնասիրվեն անհրաժեշտ հարցերը»:



























