Հունիսի 9-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Ա. Սպենդարյան փողոցում գտնվող հացատան մոտից բերման են ենթարկել նախկինում դատված 41-ամյա Ռաֆայել Թ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մայիսի 24-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով:




























