Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 հասցեի մոտից Էրեբունու բաժին բերման են ենթարկել 46-ամյա Արմեն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա թիվ 58 ավտոբուսում մի տղամարդու գրպանից գողացել է գումար:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:

***

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Հր. Քոչարի փողոցի 16 հասցեի մոտից բերման են ենթարկել 55-ամյա Արամայիս Թ.-ին:

Պարզվել է, որ նա թիվ 114 երթուղային միկրոավտոբուսում 47-ամյա Անահիտ Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ այցեքարտեր:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: