Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության, Մալաթիայի եւ Ստեփանավանի բաժինների ծառայողները Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 2Ա հասցեի մոտից բերման են ենթարկել 38-ամյա Վահան Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մայիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության Մալաթիայի բաժնում կատարված խուզարկությամբ Վահան Մ.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա էր պոլիէթիլենային 3 փաթեթ՝ «մարիխուանա» թմրանյութին նմանվող զանգվածով:
Նշանակվել են տոկսիկոքիմիական եւ դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:




























