Ոստիկանության Լուռու մարզային վարչության եւ Տաշիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Ջահուկյան փողոցի գերեզմանատան մոտից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արմեն Լ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է կանաչավուն, չորացված եւ մանրացված զանգված:

Արմեն Լ.-ն հայտարարել է, որ այն կանեփ թմրամիջոց է, քաղել է աղբանոցի տարածքում աճած կանեփի թփերից:

Նշանակվել է դատատոքսիկոքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: