ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը հաստատել է, որ ղարաբաղյան հարցով հանդիպումը կկայանա հունիսի վերջին:

«Չնայած մենք այս պահին չենք տիրապետում հանդիպման մանրամասների մասին տեղեկությունների , բայց կարող ենք հաստատել , որ հանդիպումը կկայանա հունիսի վերջին»,- ասել է Trend–ին Ուորլիքը:

Համանախագահը հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն քննարկել Վիեննայում մայիսին ձեռք բերված պայմանավորվածությունները: