Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկում այսօր՝ հունիսի 10-ին, հրդե է բռնկվել: NEWS.am-ի հետ զրույցում Փոքր Մանթաշի գյուղապետ Ժիրայր Հակոբյանը նշեց, որ հրդեհը բռնկվել է Վարուժան Ափոյանին պատկանող տան խոհանոցում՝ գազի արտահոսքի պատճառով:

«Գազի արտահոսք է եղել, գազը լավ չեն փակել, առավոտյան էլ լուցկին վառել է Վարուժանի կինն ու հրդեհ է առաջացել: Կինը լավ չի տեսնում, երեք անչափահաս երեխաների հետ է ապրում, ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնել, այստեղ չի: Հրդեհից տան միջանցքն ու խոհանոցն են այրվել, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել»,-ասաց նա:

Գյուղապետը նշեց, որ այս պահին միջոցներ են ձեռնարկվում հրդեհի հետեւանքով տուժած ընտանիքին օգնելու համար: