Վանաձոր քաղաքից Վրաստանի սահման ճանապարհը հնարավոր կլինի կրկնակի արագ անցնել: Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Տրանսպորտի ու կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը, խոսելով Եվրոպական ներդրումային բանկի (EIB) 51 մլն եվրոյի վարկային համաձայնագրի մասին:
Այս նախագիծը ընդհանուր 102 մլն եվրո արժողության ծրագրի մի մասն է, որով նախատեսվում է վերանորոգել 90 կմ երկարությամբ այս մայրուղին ու լայնացնել այն՝ 2 գոտու փոխարեն դարձնելով 3 գոտի: Միջոցների երկրորդ մասը ծրագրում են ներգրավել Զարգացման ասիական բանկից: Աշխատանքների ընդհանուր ծավալը ծրագրում են ավարտել մինչեւ 2020թ.:
Մինչ այդ Հայաստանը 1 մլն եվրոյի դրամաշնորհ է ստացել ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքակության ինստրումենտից: Այդ միջոցներով պատվիրվել է նախագծի տեխնիկական- տնտեսական հիմնավորումը: Հիմա EIB –ի միջոցներով ծրագրում են իրականացնել Վանաձոր- Ալավերդի 38 կիլոմետրանոց տարածքի վերանորոգման աշխատանքները: Ծրագրում են վերանորոգել թե ճանապարհային մասը, թե երեք թունելները: Դրանք վատ վիճակում են, բացի դրանից չեն համապատասխանում լայնության ու բարձրության վերաբերյալ ժամանակակից պահանջներին: Դրա համար էլ դրանք չեն կարող երկու ուղղություններով միաժամանակ անցնող բեռնատար ֆուրեր ընդունել:
«Եթե մի մեքենա է անցնում, երկրորդը պետք է հետ գնա ու սպասի: Իսկ եթե դրանք մի քանիսն են՝ խցանում է սպասվում: Իսկ մի հատվածում, եթե հիշում եք նման թունելը գրեթե միանագամից դուրս է գալիս կամուրջի վրա, որը նույնպես հին է: Այնպես որ արդիականացումն այստեղ անհրաժեշտ է, ու որքան հնարավոր է շուտ»,- ասաց Առաքելյանը: 3 թունելներից մեկը ծրագրում են փոխարինել կես թունելով (պավիլյոնով): Անհրաժեշտ է հաշվի առնել, որ մի քանի տարուց Հայաստանից Վարստան հիմնական երթուղին է դառնալու Հյուսիս- Հարավ մայրուղին ( Գյումրիով ու Բավրայով), բայց առանց ռեզերվային երթուղու նույնպես հնարավոր չի լինի, հավելել է նա:
Մնացած 51 մլն եվրոյով ( հավանական վարկատուն Ասիական զարգացման բանկն է) ծրագրում են վերանորոգել երկրորդ մասը՝ Ալավերդի քաղաքից մինչեւ Վրաստանի սահման: Այս հատվածն ավելի լավ վիճակում է, քանի որ մոտ 10 տարի առաջ վերանորոգվել է Լինսի հիմնադրամի միջոցներով: Այդուհանդերձ, այն ավելի երկար է ( 60 կմ-ից քիչ ավելի) ու բացի բուն ճանապարհից պահանջում է նաեւ որոշ ենթակառուցվածքներ ( օրինակ եզրագծեր, այդ թվում այնտեղ որտեղ ճանապարհն անցնում է կիրճի ծայրով՝ օրինակ Ալավերդի քաղաքի մոտ)
Ընդհանուր առմամբ նշված մայրուղին ( Մ 6 վանաձոր – Ալավերդի- Վրաստանի սահման) հաշվարկված է 80-90 կմ / ժ արագությամբ երթեւեկության համար,բայց գործականում, նշեց Արթուր Առաքելյանը, այնտեղ հազվադեպ են 30-40 կմ/ ժ–ից արագ երթեւեկում, քանի որ ճանապարհների վիճակը վատ է: «Այս խնդիրը կլուծվի»- հավելեց փոխնախարարը:




























