Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է հունիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 57,024,781 դոլար 477,92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 60,137,405 ԱՄՆ դոլար 479,56 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 7,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479,39 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,800,180 եվրո 539,94 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 7,835,484 եվրո 545,04 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում եւ առեւտրային բանկերի միջեւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,147,010,288 ՌԴ ռուբլի 7,33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 372,508,889 ՌԴ ռուբլի 7,43 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:

Մայիսի 30-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար: