Չեմ կարծում, որ պետք է որոշում կայացնել ու բոլոր փոխնախարարներին, մարզպետների տեղակալներին կրճատել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին վարչապետ, Աժ պատգամավոր Խոսրով Հարությունյանն՝ անդրադառնալով կառավարության անարդյունավետ ծախսերի կրճատման համատեքստում այն դիտարկումներին, որ պետք է տեղակալներին կրճատել։
«Դրանց պետք է մոտենալ քայլ առ քայլ, կոնկրետ դեպքում գնահատելով անհրաժեշտությունները։ Տեսեք, գյուղատնտեսության նախարարությունից կրճատեցին երեք փոխնախարար, երեքին էլ ես ճանաչում եմ, բավականին փորձառու մասնագետներ են։ Կրճատվեցին երեք մասնագետներ, երեք հոգի ես չեմ կարծում, որ նույնպեսս երեք հոգի պետք է կրճատել արդարադատության նախարարությունից, առողջապահությունից եւ այլն... Այսինքն՝ հարցը ցանկացած գնով կրճատումների գնալը չէ, գոնե ես այդպես եմ հասկացել վարչապետի մեկնաբանություններից»,-ասաց Խոսրով Հարությունյանը։
Նա նշեց, որ ըստ արդյունավետության են դիտարկվում կադրային կրճատումները եւ անկասկած հերթը կհասնի նաեւ մարզպետարաններին։





























