Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարարությունը պատրաստում է հաստիքների օպտիմալացման մասին եզրակացություն: Այս մասին հունիսի 10-ին ԱԺ-ում լրագրողներին ասել է Տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Այն հարցին, արդյոք գերատեսչությունում փոխնախարարների թիվը կկրճատվի՝ նա պատասխանել է, որ փոխնախարարները հիմա երեքն են, ինչը համեմատաբար քիչ է: «Իհարկե գործընթացը չի կարող շատ արագ ընթանալ, քանի որ մենք ուսումնասիրում ենք բոլոր հաստիքային միավորները, ոչ միայն փոխնախարարներինը»- ասել է նա:
Տրանսպորտի ու կապի համակարգի պետական ոլորտում արդեն կան կրճատումներ՝ «Հայաստանի հեռուստատեսային ու ռադիոհեռարձակման ցանց» ՓԲԸ-ում թվային հեռարձակման անցումից հետո կրճատվել է անձնակազմի ու տեխնիկական սարքավորումների մի մասը: «Նախարարությունը կրճատել է նաեւ ավտոպարկը՝ 4 մեքենայով,որոնք ընդ որում ամենեւին էլ հին չէին»,-հավելեց Արթուր Առաքելյանը:





























