Ես սովորական պատգամավոր եմ, իմ ծառայությունները չի կարելի համարել անգնահատելի։ Այսօր այսմասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աժ պատգամավոր Խոսրով Հարությունյանն՝ անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե իր գործոնն է նպաստել, որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանին, որն իր փեսան է, առաջիկայում  փոխարտգործնախարար կնշանակեն։

«Չգիտեմ ինչպես ասեմ՝ բարեբախատաբար, թե ցավոք սրտի, ես այդչափ ազդեցիկ անձնավորություն չեմ, հավատացնում եմ ձեզ, իմ փեսան եւ դուստրս կադրային դիվանագետներ են։ Աղջիկս Արտաքին գործերի նախարաության համակարգում է 92 թվականից։  Այնքան հեշտ է ընկալել, որ եթե Խոսրով Հարությունյանի երեխաներն են ուրեմն նրանք... Է, կնշանակեին նախարար, ինչու պետք է նշանակեին փոխնախարար, եթե ես այդքան ազդեցիկ եմ։ Ես հավատացնում եմ, հատկապես արտաքին հարաբերությունների ոլորտում կարծում եմ՝ հաշվի են առնում մասնագիտական կարողությունները»,-ասաց նա։