Արտահանման ապահովագրման պետգործակալությունը եւ Հայաստանի բանկերի միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել: Հունիսի  10-ին Բանկերի միությունում նրա նախագահ Սամվել Ճզմաչյանը լրագրողներին հայտնել է, որ կողմերը տեղեկություններ եւ փորձ կփոխանակեն, կբարձրացնեն իրական սեկտորի տեղեկացվածությունը  արտահանման ապահովագրման եւ դրա առավելությունների մասին: 

Գործակալության տնօրեն Վազգեն Աբգարյանը նշել է, որ մանր եւ միջին բիզնեսը  (որին ուղղված է գործակալության աշխատանքը) ոչ միշտ է կարողանում գնահատել արտասահմանում իրենց գործընկերոջ հուսալիությունը: Դա հաճախ չվճարման ռիսկերի է հանգեցնում:   

Այդ ռիսկերը փակում են առեւտրական ֆինանսավորման գործիքները: Բայց նախ` դրանք համեմատաբար թանկ են, եւ երկրորդ` հակագործակալի մասնակցություն են պահանջում: Իսկ մատակարարողը կարող է ապահովագրել ապրանքը անկախ այն բանից, թե համաձայն է արդյոք գնորդը. երբեմն նա կարող է նույնիսկ չիմանալ այդ մասին:  

Նա հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշման համաձայն,  5 ոլորտի արտահանողներ (գինի, մրգային օղի, մսամթերք, ձկնամթերք, հունիսից նաեւ` դեղամիջոցներ) փոխհատուցում են ստանում գործակալության ապահովագրական պարգեւավճարներից (Հայաստանի զարգացման հիմնադրամից):