Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը վաղաժամ պաշտոնաթող է եղել։ Իր հեռացման մասին Կրիվոպուսկովը հայտնել է հասարակական կազմակերպությունների միջշրջանային կոնֆերանսի ժամանակ։
Ռուսաստանի Հայերի միության «Երկրամաս» պարբերականի հաղորդմամբ, Կրիվոպուսկովի նման որոշումը պայմանավորված էր նրա նոր պաշտոնով։ Այժմ նա զբաղեցնելու է ԱՊՀ երկրների, արտերկրում բնակվող համերկրացիների, միջազգային մարդասիրական համագործակցության հարցերով զբաղվող Դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավարի, ինչպես նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդականի պաշտոնը։
Միեւնույն ժամանակ նա ընտրվել է ընկերության հոգաբարձուների խորհրդի համանախագահ եւ պատվավոր նախագահ։
Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերության նախագահի պաշտոնում ընտրվել է ընկերության առաջին փոխնախագահ Իվան Աֆանասեւը։




























