Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Նոր Նորքի բաժնի ծառայողները հունիսի 10-ին, ժամը 9.40-ին, Երեւանի Թաիրովի փողոցից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Հակոբ Ս.-ին:
Նա 2015 թ. հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 205 հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 1-ին եւ 2-րդ մասերի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:




























