Բոլոր ոլորտներում սերնդափոխություն է հարկավոր: Այս մասին այսօր` հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցւոմ ասաց ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգեյ Կարապետյանը` անդրադառնալով գյուղնախարարաների կրճատմանը:

«Խնդրում եմ չանհանգստանաք, ոլորտը չի տուժի եւ չի էլ տուժելու, բոլորն էլ մասնագետներ են: Սերնդափոխություն պետք է լինի, պետական պաշտոնյա եթե նշանակում են, հնարավոր է, որ միառժամանակ հետո ազատեն աշխատանքից, հավիտենական ոչինչ չկա: Կյանքը շարունակվում է, երիտասարդ կադրերին պետք է նախապատվությունը տանք եւ երիտասարդները պետք է աճեն»,-ասաց նա: