Նոյեմբերյանում  հունիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։  Կեսգիշերին  Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդու այրված դի։ NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ  50-ամյա տղամարդու դին տանը հայտնաբերել է կինը։  Տուն մտնելով՝ տեսել է, որ հեռուստացույցն այրված է, իսկ ամուսինը անշարժ գետնին ընկած՝ մարմնի  տարբեր մասերում  այրվածքներով։ 

Թե ինչ հանգամանքներում է նա մահացել,  դեռեւս հայտնի չէ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,  քննություն է կատարվում։