Վանաձորում դժբախտ դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ  հունիսի 10-ին  հրազենային վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ, որն այդ վնասվածքը ստացել է Գրիբայեդովի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում  հնչած կրակոցի ժամանակ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝  երիտասարդը վնասվածքը ստացել է ավտոտնակում  որսորդական հրացանով անզգույշ վարվելու դեպքում։ 

Տեղեկացանք, որ  նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։  Տուժողը դեռեւս ի վիճակի չէ բացատրություն տալու։  Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։