Դամասկոսում Սեիդ Զեյնաբ շիա թաղամասում երկու պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 9-ի: Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է նրա աղբյուրը քաղաքի անվտանգության ծառայություններում:

Նաեւ հայտնի է դարձել, որ 16 մարդ է վիրավորում ստացել:

Ահաբեկչության համար առայժմ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել:

Մինչ այդ հայտնել էինք, որ Սիրիայում Դամասկոսի հարավում պայթյուն է եղել: Նախնական տվյալներով ռումբը պայթել է կայանած ավտոմեքենայում: Բացի դրանից եւս մեկ պայթուցիկ սարք էլ քաղաքի հարավում մահապարտ ահաբեկիչն է գործի դրել: