Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում հունիսի 9-ին ուժեղ քամու հետեւանքով տուժած բնակիչներին փոխհատուցում տալու համար գյուղապետը դիմել է Շիրակի մարզպետարան:   NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետ Ժիրայր Հակոբյանը նշեց, որ մարզպետարանը քամու պատճառած վնասները կներկայացնի կառավարություն, որից հետո կորոշվի փոխատուցման հարցը:

Փոքր Մանթաշ գյուղում տեղի ունեցած քամու հետեւանքով վնասվել էր շուրջ 80 տուն, քամին ամբողջովին  քշել է մեկ տան տանիք, կոտրել  երաժշտական դպրոցի եւ գրադարանների պատուհաններ, վնասել Էլեկտրասյուներ եւ տուժել մեկ կով: