Թուրքիայի Դիարբեքիրի դատախազությունը 8 անչափահաս երեխաների նկատմամբ հետաքննություն է սկսել ահաբեկչական կառույցի անդամ լինելու մեղադրանքով։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ սկանդալային փաստաթուղթ է հայտնվել լրատվամիջոցների մոտ, որտեղ նշվում է, որ Դիարբեքիրի դատախազությունը ահաբեկչական կառույցի անդամ լինելու մեղադրանքով հետաքննությունէ  սկսել 2–ից 12 տարեկան 8 երեխայի նկատմամբ։

Մեղադրյալ երեխաներին որոշ ժամանակով ընտանիքներից վերցրել եւ հանձնել էին հատուկ վերահսկվող մանկատներ, սակայն ընտանիքների բողոքներից հետո երեխաներին հանձնել ծնողներին։