Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 01.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Լուսաշող գյուղի մոտակայքում՝ «Կարախաչ-Գանձասար» կոչվող տարածքում, կողաշրջվել է «ՈւԱԶ» մակնիշի (վարորդ 50-ամյա Կ. Խ.) ավտոմեքենան, կան տուժածներ, որոնց տեղափոխելու համար գյուղից օգնության է մեկնել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 RN 583 համարանիշի ավտոմեքենան, սակայն վերջինս արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Սուլթան բուլաղ» կոչվող տարածքից՝ արգելափակումից, դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, տուժածներ 33-ամյա Ռ. ու 44-ամյա Վ. Մ.-երին եւ Կ. Խ.-ին տեղափոխել են Լուսաշող գյուղ եւ ժամը 08.07-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:




























