Հայաստանի նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը, այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ ու ՀՀԿ-ական պատգամավորներ այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին (ֆոտոռեպորտաժ):

Հավաքվածները մեկ առ մեկ մոտեցան Անդրանիկ Մարգարյանի կնոջը, իրենց ցավակցությունը հայտնեցին նրան: Արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի մատուցած պատարագից հետո նրանք խունկ ծխեցին եւ ծաղիկներ դրեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:

Նշենք, որ Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ հունիսի 12-ին, Երեւանում: 1995թ ընտրվել է պատգամավոր, իսկ 2000-2007թթ եղել ՀՀ վարչապետ: 2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից: