Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ԼՂՀ նախագահ դառնալու ոչ մի հավակնություն եւ ցանկություն չունի։ Այս մասին, նա նշել է այսօր՝ հունիսի 12-ին, Կոմիտասի անվան պանթեոնում, լրագրողների հետ զրույցում։ Նա ասաց, որ շատ ցանկություններ ունի, սակայն ոչ նախագահ դառնալու։
Անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձին, Ղուկասյանը նշեց, որ այդ մասին խոսել չի ցանկանում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 12-ին, Հայաստանի նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ ու ՀՀԿ-ական պատգամավորներ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին:





























