Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Նուշիկյան ասոցիացիա» համահիմնադիր Գարեգին Նուշիկյանը համաձայն չէ այն հայտարարություններին, թե Հայաստանում պետք է զարգացնել ռազմական արդյունաբերությունը:
«Ռազմական մենք ի՞նչ ունենք, որ ռազմական արդյունաբերությունն էլ զարգացնենք, տա՞նկ կարող ենք արտադրել, հրթի՞ռ կարող ենք արտադրել: Մենք ռազմական արդյունաբերության հնարավորություն էլ չունենք, որ զարգացնենք: Շատ քիչ երկրներ կան, որոնք ռազմական արդյունաբերություն ունեն ու կարող են զարգացնել, մենք այդ պոտենցիալը չունենք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարար պատգամավորը:
Գարեգին Նուշիկյանը չհամաձայնվեց նաեւ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքին, թե Հայաստանն ունի պոմիդորենահեն տնտեսություն: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, եթե մեր տնտեսությունը զարգանար, մենք բոլորս լավ կապրեինք:
«Ամենակարեւոր պոտենցիալը, որը մենք ունենք, գյուղատնտեսությունն է: Եթե գոնե կարողանանք մեր ներքին սպառումն ապահովենք, շատ լավ կլինի, էլ չասեմ արտահանման մասին: Օրինակ, Ռուսաստանն այդ առումով մեզ համար մեծ շուկա է, այնքան պահանջարկ ունի, որ կարող ենք արտահանել: Սակայն մեզ մոտ գյուղատնտեսությունն այդքան էլ զարգացած չէ»,- ասաց գործարարը:
Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմից հետո շատ քաղաքական, հասարակական գործիչներ են խոսում այն մասին, որ Հայաստանում պետք է զարգացնել ռազմական արդյունաբերությունը, փորձել դառնալ սեփական սպառազինության թիվ մատակարարը:





























