Լոռու մարզում հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել:

Պարզվել է, որ Գարգառ գյուղի բնակիչ, 26-ամյա Անդրանիկ Մուրադյանն իր վարած «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան բետոնե պատնեշին։ Մուրադյանը տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Մուրադյանի վիճակը կայուն է, միջին ծանրության:

«Նրան տեղափոխել են Երեւան` հոսպիտալ»,- հայտնեցին հիվանդանոցից:

Նշենք, որ Անդրանիկ Մանուկյանը ծառայում է Զինված ուժերում:

Դեպքի հանգամանքները պարզվում են: