Հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:
«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»,-ասված է հաղորդագրության մեջ:





























