Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում այրված տանը մահացած հայտնաբերված 87-ամյա Վազգեն Մկրտչյանը տանը մենակ էր ապրում:  NEWS.am-ի հետ զրույցում Մրգաստանի գյուղապետ Ռաֆիկ Խաչատրյանը նշեց, որ հնարավոր է՝ 87-ամյա տղամարդը գիշերը լուցկին վառել եւ այն առանց հանգցնելու հատակին է գցել, որի հետեւանքով էլ հերդեհն առաջացել է:

«Հիվան մարդ էր, հարազատներ ունի, բայց մենակ էր ուզում ապրել: Գիշերը տունը մութ է եղել եւ երեւի ուզեցել է լուցկին միացնի, որ լույս լինի եւ հատակին է գցել ու շորին կպնելով կրակ է առաջացել: Հարեւաններն են առաջաինը տեսել հրդեհն ու  օգնություն կանչել»,-ասաց գյուղապետը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 13-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի 3-րդ փողոցի թիվ 30 տանը հրդեհ է:

Հրշեջ-փրկարարները ննջասենյակում հայտնաբերել են 1929 թ. ծնված Վ. Մ.-ի այրված դին:

Այրվել են երկրորդ հարկի ննջասենյակի մահճակալը եւ հեռուստացույցն ամբողջությամբ, պատուհանը, հատակը եւ բազմոցը՝ մասամբ: