Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում հունիսի 12-ին մահացել է ավտովթարի հետեւանքով տարբեր մարմնական վնասվածքներ ստացած Վարդենիսի 41-ամյա բնակիչ Ոսկան Աղաջանյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ հիվանդանոցից:
Նշենք, որ 41-ամյա տղամարդը հունիսի 1-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
Հիշեցնենք, որ, հունիսի 1-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում դեպի Սեւան ընթանալիս իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 08 ՍԼ104 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել գովազդային վահանակին:




























