Հունիսի 11-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Վարդենիսի բաժնի ծառայողները, հանքանյութի գողություն կատարելու կասկածանքով, Վարդենիսի Վ. Համբարձումյան փողոցից, բերման են ենթարկել 24-ամյա Արթուր Մ.-ին` իր վարած «Մերսեդես Բենց Ե230» մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Մ.-ն բացատրություն է տվել, որ հունիսի 8-ին, ժամը 16-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքի տարածքից հավաքել է մոտ 30 կգ հանքանյութ, որը գտնվում է ավտոմեքենայի մեջ, եւ բացի այդ՝ իր ավտոմեքենայի մեջ է պահում նաեւ 2015 թ. աշնանից Վարդենիս քաղաքի աղբանոցից հավաքած կանեփի զանգվածը:

Կատարվում է քննություն: