Հայաստանում ֆիզանձանց դիվիդենտներն առայսօր չեն հարկվում: Այս մասին հունիսի 13-ին Հայաստանի Աժ-ում հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ:
Այդ դեպքում գործատուներ կարող են խուսափել եկամտահարկից, աշխատակիցների աշխատավարձերի մի մասը ձեւակերպելով որպես դիվիդենտ, պարզաբանեց Միրումյանը:
Այն հարցին՝ արդյոք դա կարող է խանգարել ֆիզանձանց ներդրումներին, նա հիշեցրել է, որ Հայաստանի անկախության 25 տարիներին հարկեր չեն եղել, բայց դրանից իրավիճակը չի փոխվել:



























