ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 13-ին, շնորհավորական հեռագիր է հղել Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, բանաստեղծ Փիթեր Բալաքյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք եւ բեղմնավոր գրական գործունեություն:
«Ձեր ստեղծագործությամբ կրկին ամերիկյան գրականություն բերելով Հայոց ցեղասպանության թեման՝ համաշխարհային հանրությանը մեկ անգամ եւս հիշեցրիք մեր ժողովրդի ողբերգության եւ վերածննդի մասին:
Բարձր բարոյականություն եւ կախարդիչ հմայք ունեցող Ձեր գործերը սիրվել եւ գնահատվել են թե՛ բազմահազար ընթերցողների եւ թե՛ գրականագետների կողմից, ինչի վառ վկայությունը վերջերս Ձեզ շնորհված Պուլիցերյան մրցանակն է:
Ձեր ստեղծած գրականությունը համամարդկային է եւ մնայուն:
Հայաստանում սիրում են Ձեզ եւ հպարտանում Ձեզնով»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:





























