Հայաստանում նախընտրելի է ոչ ռեզիդենտների կորպորատիվ դիվիդենտները հարկել: Այս մասին հունիսի 13-ին ԱԺ-ում ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ:
Հակառակ դեպքում, կրկնակի հարկադրման դեմ պայմանագրային դաշտի շրջանակում այդ հարկը ընկերության ծագման երկիրը կվերցնի:
«Այսինքն մենք մեր հնարավորությունը բաց կթողնենք ու այն կտանք այլ երկրների»,- ասել է Միրումյանը:
Նա հիշեցրել է որ հիմա Հայաստանում գործում է 41 միջպետական պայմանագիր կրկնակի հարկադրման դեմ:
Հիմա ոչ ռեզիդենտների կորպորատիվ դիվիդենտները Հայաստանում հարկվում են 10 տոկոսի չափով, իսկ ռեզիդենտներինը՝ 5 տոկոսի:



























