Իրաքի Էլ Ֆալուջա քաղաքի (որի կենտրոնը դեռ ԻՊ վերահսկողության տակ է գտնվում) մոտ 50 փախստականներ սպանվել են ժողովրդական աշխարհազորայինների մարտիկների ձեռքով, որոնք գերազանցապես շիա մուսուլմաններ են եղել։ Այս մասին հունիսի 13-ին ասել է Անբարի նահանգապետ Սահիբ Ար Ռաուին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Էլ Ֆալուջայի փախստականների դեմ հանցագործությունների հետաքննության հանձնաժողովը հաստատել է, որ սպանվել է 49 քաղաքացիական անձ, որոնք քաղաքը լքելուց հետո հայտնվել էին աշխարհազորայինների շարքերում»,– ասել է Անբարի նահանգապետը։ Նրա խոսքով՝ եւս 643 մարդ, որոնք ԻՊ–ի շրջափակման մեջ հայտնված քաղաքից փախչելով փրկվել են, անհետ կորած են համարվում։
Անցյալ շաբաթ ՄԱԿ ներկայացուցիչները հայտնել էին, որ համաշխարհային կազմակերպության ձեռքում են հայտնվել արժանահավատ տվյալներ, որոնք հաստատում են Էլ Ֆալուջայից փախած կանանց եւ տղամարդկանց մարմնական վնասվածքներ հասցնելու եւ ծանակելու դեպքերը։ ՄԱԿ վկայությամբ՝ ԻՊ–ի շրջափակած քաղաքից փրկվածների նկատմամբ նման մեթոդներ կիրառում են Իրաքի զորքերին աջակցող ռազմականացված ջոկատները Էլ Ֆալուջայում հարձակողական գործողությունների ժամանակ։





























