Հարկային օրենսգիրքը կարող է ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը բարձրացնել 1.8 տոկոսային կետով: Այս մասին Հայաստանի ԱԺ-ում հունիսի 13-ին ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ:

Նման հաշվարկը արվել է 2015-ի հիման վրա, հավելել է նա: Տարվա արդյունքներով այդ հարաբերակցությունը կազմել է 21.2 տոկոս:

Ընդ որում հարկերի արդյունավետ դրույքը հաճախ սկզբնականից շատ ավելի ցածր է: ԱԱՀ արդյունավետ դրույքը 7-8 տոկոս է կազմում, իսկ եկամտահարկինը՝ 1.7 տոկոս, չնայած ի սկզբանե երկու հարկերն էլ 20 տոկոս են:

Նշենք, որ նոր օրենսգրքում հիմնական հարկերի դրույքները լուրջ փոփոխություններ չեն կրի, ինչպես եւ հարկային արտոնությունները: Սակայն կփոխվեն վարչարարության մեխանիզմները: