Հայաստանում կրթությունը կշարունակի ազատված մնալ ԱԱՀ-ից: Այս մասին հունիսի 13-ին ԱԺ-ում ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ:

Նշենք, որ մինչ այդ քննարկվել էր կրթության ու առողջապահության ոլորտներում ԱԱՀ ներդնելու հնարավորությունը՝ դրա հետ մեկտեղ նաեւ հիվանդներին ու սովորողներին տրամադրելով եկամտահարկից պահումների հնարավորություն, եթե վերջինները ներկայացրել են այդ ծառայությունների վճարման մասին կտրոններ: Այսպիսով, ծրագրում էին ուժեղացնել բուհերի ու հիվանդանոցների շրջանառության նկատմամբ հսկողությունը: Բայց հետագայում այդ մոդելը որոշեցին չկիրառել: