Կապամոնտաժվի Արշակունյաց 46 եւ 46/1 շենքերի բակում ապօրինի շինությունը, որի դեմ շուրջ 3 ամիս է, ինչ բողոքում էին բնակիչները: Այս մասին նշվել է ՀՀ քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ:
Այս առնչությամբ, քաղաքապետարանի «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշել է հետեւյալ. «Ազատագրման է սպասում «Պապլավոկ»-ի դիմացի այգու մեջ խոշոր ծառի տակի հողատարածքը, որը քաղաքապետարանի թույլտվությամբ ու վարձակալի որոշմամբ այսօր հայտնվել է տախտակամածի տակ: Առկա է բնակիչների պահանջը՝ քանդել տախտակամածն ու վերականգնել կանաչ տարածքը»:




























