Լոռու մարզի Ջրաշեն գյուղի սկզբնամասում այսօր՝ հունիսի 13-ին, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է , որ MAN մակնիշի 167L02 համարանիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, հայտնվել դաշտում ու բախվել բետոնե քարերին: Վթարի հետեւանքով վարորդը տեղում զոհվել է:

Վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները, որոնք զանգահարել են «Շտապօգնույուն», որն էլ վարորդի մահն է  արձանագրել:

Վարորդի ինքնությունը պարզվում է: