Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերում առաջին ուսումնական փուլի ավարտի շրջանակում հունիսի 13-ին ԶՈւ ստորաբաժանումներում շարային ստուգատեսերի անցկացմամբ մեկնարկել են ամփոփիչ հսկողական ստուգումներ:
Հսկողական ստուգումների նպատակն է գնահատել զորքերի եւ դրանց կառավարման մարմինների մարտական պատրաստականությունը, ստորաբաժանումների ներդաշնակման մակարդակը, զորքերի ծառայության, մարտական պատրատության, զինվորական կարգապահության եւ բարոյահոգեբանական ապահովման վիճակը:
Տեսական եւ գործնական պարապմունքների միջոցով գնահատվելու է նաեւ ստորաբաժանումների եւ անձնակազմի մարտական, կրակային, մարատավարամասնագիտական, ֆիզիկական, զորահավաքային եւ տեխնիկական պատրաստվածությունն ու ապահովման միջոցների համապատասխանության մակարդակը:



































