Հարկային հաշիվն ուղղելու համար բիզնեսը նախկին մեկ ժամի փոխարեն 10 րոպե կունենա։ Այս մասին հունիսի 13-ին՝ ԱԺ–ում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ, ասել է ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը։
Ավելի վաղ ուղղումների համար 24 ժամ էր տրված, դրանից հետո այդ ժամանակահատվածը կրճատվել էր մինչեւ մեկ ժամ։ Պատճառն այն է, որ այդ ընթացքում կարելի է հասցնել ապրանքը, իսկ հետո փոխել հարկային հաշիվը եւ գործարքը թաքցնել հարկերից։
Դրանից կարելի էր օգտվել անգամ մեկ ժամվա ընթացքում, քանի որ Երեւանում, որտեղ կենտրոնացած է հիմնական գործնական ակտիվությունը, կարելի է ապրանք մատակարարել քաղաքի ցանկացած կետից մյուս կետը։
«Մենք ուզում ենք փակել հարկերից խուսափելու այդ հնարավորությունը»,– հավելել է Միրումյանը։



























