Թուրքիայի «Ինջիրլիքի» ամերիկյան ռազմբազայի հրշեջ ծառայության պետ Թադեուս Բորովիչին մահացած են հայտնաբերել շենքի բակում։

Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Ադանա նահանգի Չուքուրօվայի շրջանի բնակիչները ահազանգել են ոստիկանություն, որ շենքի բակում մահացած մարդ կա։ Դեպի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ մահացածը «Ինջիրլիքի» ռազմաբազայի հրշեջ ծառայության պետն է։

Ամերիկացի հրշեջը փորձել է 10 հարկանի տան տանիքից իջնել 10–րդ հարկում գտնվող իր բնակարան եւ վերցնել տանը մոռացած բանալին, սակայն ոտքը սայթաքել է եւ տանիքից ընկել է։