Էրդողանի Թուրքիայում նույնիսկ հայի հետ նկարվելն են հանցանք համարում։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ Ստամբուլի դատարաններից մեկի դատավոր Քեմալ Շահինի դեմ Դատավորների ու դատախազների բարձրագույն խորհուրդը հետաքննություն է սկսել՝ սոցիալական ցանցերում տեղադրած լուսանկարի ու գրառումների համար։
Թուրք դատավորի «հանցանքը» կայացել է նրանում, որ նա իր երկու աղջիկների հետ այցելել է Ստամբուլի գրքի ցուցահանդես եւ լուսանկարվել տաղավարներից մեկում գտնվող Դիրաբեքիրի հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի հետ։ Թուրք դատավորը լուսանկարի կողքին գրել է. «Գյավուրի թաղից (թաղամաս ) թզբեհի հատիկների պես ցրված ժողովրդի զավակ, վարպետ Մկրտիչ Մարկոսյանից ներողություն խնդրեցինք»։
Թուրք դատավորի այս լուսանկարն ու գրառումը, ինչպես նաեւ որոշ քննադատական գրառումներ քրդաբնակ Ջիզրեում ու Սուրում քաղաքացիական անձանց կոտորածների հետ կապված տեղ են գտել նրա դեմ հետաքննություն սկսելու պատճառների մեջ։






























